Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում ապրիլի 3-ին
1879 թ. - Սոֆիան հռչակվեց Բուլղարիայի մայրաքաղաք:
1924 թ. - ծնվել է Մառլոն Բրանդոն, ամերիկացի հայտնի դերասան, 8 անգամ ներկայացվել է Օսկարի, Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում 4-րդ տեղում է (մահ. 2004 թ.):
1932 թ. - ռուս վիրաբույժ Յուրի Վորոնոյը իրականացրեց աշխարհում երիկամի տեղափոխման առաջին վիրաբուժությունը:
1955 թ. - Փարիզում «L’Équipe» թերթի նախաձեռնությամբ 8 երկրների ներկայացուցիչներ պայմանավորվեցին ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի ստեղծման մասին:
1966 թ. - Սովետական «Լունա-10» տիեզերական ավտոմատ կայանը առաջին անգամ դուրս եկավ լուսնի ուղեծիր:
1975 թ. - Շախմատի միջազգային ֆեդերացիան Ռոբերտ Ֆիշերին զրկեց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումից, քանի որ նա հրաժարվեց Անատոլի Կարպովի հետ մրցախաղից:
1976 թ. - Ֆրանսիայում տեղի ունեցավ «Սեզար» կինոմրցանակի հանձնման առաջին արարողությունը:
2007 թ. - V150 էլեկտրագնացքը զարգացրեց ռեկորդային 574,8 կմ/ժ արագություն:
2010 թ. - Ղրղզստանում տեղի ունեցավ հեղափոխություն: