Արազ Օզբիլիզ. Այդպես էլ չհասկացա, թե ինչու Ալենիչևը ինձ չէր խաղացնում
Մոսկվայի «Սպարտակի» նախկին կիսապաշտպան Արազ Օզբիլիզը տարակուսանք է հայտնել, որ ակումբում իրեն չեն պարզաբանել, թե ինչ պատճառներով էր մնում պահեստային նստարանին:
«Այդպիսին է մարզիչի որոշումը, դա նրա աշխատանքն է: Բայց ֆուտբոլիստը պատճառներն իմանալու իրավունք ունի: Ալենիչևին ես հարցնում էի, թե ինչու ինձ չի խաղացնում, իսկ նա ոչ մի բան չէր կարողանում բացատրել: Պատասխանում էր. «Այո, այո, բայց ինքդ էլ գիտես, որ մրցակցում ես Պրոմեսի հետ ու դժվար է դիմանալ այդ մրցակցությանը»:
Երբ դա ես լսեցի երրորդ անգամ, Ալենիչևի հետ այլևս չեմ շփվել: Թեպետ ես կարող էի շատ լավ համագործակցել Պրոմեսի հետ: Ես չէի հասկանում Ալենիչևի նշած պատճառները, չնայած այդպիսի պատճառներ չկային էլ», ասել է Օզբիլիզը: