Արազ Օզբիլիզ. «Սպարտակում» ռուսներին դուր չէր գալիս, որ արտասահմանցիները ավելի շատ են վաստակում
«Սպարտակի» նախկին կիսապաշտպան Արազ Օզբիլիզը որոշ մանրամասներ է հայտնել մոսկովյան ակումբում աշխատավարձերի մասին:
«Ռուսաստանում, հատկապես` «Սպարտակում», սեփական առանձնահատկությունը կա: Դա շատ մեծ ակումբ է, որտեղ պետք է լավ կոլեկտիվ լինի, որտեղ պետք է հարմարավետ լինի ոչ թե առանձին խաղացողների, այլ` բոլորի համար: «Սպարտակում» այդ առումով ամեն ինչ չէ, որ կարգին էր: Ռուսաստանցիների եւ լեգեոներների միջեւ պատնեշ կար:
Այդ պատնեշը ամենաշատը զգացվեց «Սպարտակում» իմ առաջին մրցաշրջանում, երբ մեր կազմում շատ էին հատկապես հարավամերիկացիները: Նրանք ռուսաստանցիների համեմատ բոլորովին այլ մարդիկ են: Բացի այդ, լեգեոներները ավելի շատ էին վաստակում ու ռուսաստանցիներին դա դուր չէր գալիս», ասել է Օզբիլիզը: