Արազ Օզբիլիզ. Նույնիսկ Ռոնալդուն երկար ժամանակ տուգանայիններից գոլ չէր խփում
Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիզը մեկնաբանել է Ռուսաստանի Գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում Նիժնի Նովգորոդի նկատմամբ տարած [url=https://shamshyan.com/hy/article/2015/09/23/65712/]հաղթանակը[/url] (7:0), որտեղ նա դարձավ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
«Շատ ուրախ եմ, որ խաղացի 90 րոպե, մի տարի է, այդքան չէի խաղացել: Ուրախ եմ, որ գոլ խփեցի: Ինձ անհրաժեշտ է լավ մարզավիճակ ձեռք բերելու համար ավելի շատ խաղալ:
Այն, որ երկար ժամանակ հեռահար հարվածներով գոլ չէի խփել, ապա բոլորն էլ գիտեն, որ ես ձախից լավ եմ հարվածում, սակայն նույնիսկ Ռոնալդուն երկար ժամանակ տուգանայիններից գոլ չէր խփում:
Ինչ վերաբերում է «Զենիթի» հետ խաղին, ապա դա շատ կարևոր հանդիպում է, սակայն մենք վստահ ենք մեր ուժերին և լավ ենք պատրաստված: «Զենիթը» ուժեղ կողմեր ունի, սակայն, հնարավոր է, դա իրենց օրը չլինի», ասել է Օզբիլիզը:
Նշենք, որ Ռուսաստանի առաջնության 10-րդ տուրի «Սպարտակ»-«Զենիթ» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 26-ին, Երևանի ժամանակով 20:00-ին: