Արազ Օզբիլիզ. «Բեշիքթաշը» ինձ վարձակալությամբ կտա «Ռայո Վալեկանոյին»
Հայաստանի հավաքականի և առայժմ «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիզը պատմել է «Բեշիքթաշ» տեղափոխվելու մանրամասների մասին:
«Բեշիքթաշ» տեղափոխվելուց հետո ինձ վարձակալությամբ կտան «Ռայո Վալեկանոյին», որպեսզի ես ավելի շատ խաղային պրակտիկա ստանամ, իսկ ամռանը վերադառնամ ավելի լավ մարզավիճակում:
«Բեշիքթաշը» առաջին անգամ ինձանով հետաքրքրվել էր մինչ այն ժամանակ, երբ ես ծնկի խաչաձև կապանների վնասվածք ստացա: Այժմ «Սպարտակում» որոշեցին, որ ավելի լավ է բաժանվել, ու այստեղ նորից հայտնվեց «Բեշիքթաշը», ասել է Օզբիլիզը:
Նշենք, որ ըստ թուրքական մամուլի, Օզբիլիզը «Բեշիքթաշի» հետ 4,5 տարվա պայմանագիր կկնքի: