3349 դիտում
10:25 07-04-2016
Հզոր հովանավորներ չունենալը ամենևին էլ ողբերգություն չէ. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Քաղաքականությունն, իհարկե, դաժան բան է։ Հայաստանում Ուկրաինայի ադրբեջանամետ վարքագիծը բացատրում են հետևյալ կերպ. 2014 թվականի մարտի 14-ին Հայաստանն այն 11՝ բավականին «տհաճ» երկրների շարքում էր, որոնք դեմ են արտահայտվել Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը դատապարտող ՄԱԿ-ի փաստաթղթին։ Ուկրաինայի իշխանությունն, ըստ այդմ, քաղաքական «մուռ է հանում» մեզնից։ Մասամբ համաձայն եմ՝ Ղրիմի անեքսիան դատապարտելի քայլ էր, և Հայաստանը չպիտի հայտնվեր այդ քայլը չդատապարտող «իզգոյների» շարքում։ Բայց ոուս զինվորները Ղրիմում չեն մտել ուկրաինացիների տները, սպանել և խոշտանգել նրանց։ Քաղաքական առումով Ղրիմի բռնակցումը և Ադրբեջանի՝ Արցախի վրա պարբերաբար հարձակումները գուցե հավասարազոր են։ Բարոյական, մարդկային առումով՝ ոչ։
Իսկ իրականում խնդիրն, իհարկե, ավելի խորն է և երկու տարվա «քեն պահելու» հետ կապ չունի։ «Ինքնախաբեությամբ չզբաղվենք և զուր պատրանքներ չփայփայենք՝ Ղարաբաղի անկախության հարցում մենք դաշնակիցներ չունենք». 1997 թվականի նոյեմբերի 1-ին հայտարարել Էր Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ «Ես պարտավոր եմ հայտարարել, որ մենք պատրանքներ չունենք, մենք չունենք հզոր հովանավորներ», - մի քանի օր առաջ ասել է Հայաստանի ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը։ Նախագահները, հավանաբար, ճիշտ են, բայց դրա մեջ ես մեծ ողբերգություն չեմ տեսնում։ Հայաստանում, Արցախում և արտասահմանում միլիոնավոր գիտակից հայեր կան, որոնք ունակ են մեր խնդիրները լուծել։
Ի դեպ։ Նազարբաևը ի նշան համերաշխության Ալիևի հետ՝ հրաժարվել է գալ Երևան ԵԱՏՄ նախարարների խորհրդի նիստին, և առաջարկել է այդ միջոցառումն անցկացնել Մոսկվայում։ Գուցե Նազարբաևին նո՞ւյնպես մենք ժամանակին ինչ-որ վատություն ենք արել»։
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1110 դիտում
10:27 11-06-2015
Ինչպե՞ս անել, որ իշխանություն ունենալ-չունենալը նույնպես չլինի կյանքի իմաստ. Առավոտ
1540 դիտում
09:18 05-08-2016
Ոչ մի բանի համար պատասխանատվության չկրելը և ոչ մի խնդիր չունենալը. «Առավոտ»
3471 դիտում
10:15 27-03-2019
Քաղաքապետարանը չի հերքում Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի բարձրագույն կրթություն չունենալը
Այս բաժնից
997 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1054 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան
1054 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»