211652_close_icon
views-count3468 դիտում article-date 10:15 27-03-2019

Քաղաքապետարանը չի հերքում Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի բարձրագույն կրթություն չունենալը

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը [url=https://www.pastinfo.am/hy/news/2019/03/26/%D5%94%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%B9%D5%AB-%D5%B0%D5%A5%D6%80%D6%84%D5%B8%D6%82%D5%B4-%D5%84%D5%A1%D5%AC%D5%A1%D5%A9%D5%AB%D5%A1-%D5%8D%D5%A5%D5%A2%D5%A1%D5%BD%D5%BF%D5%AB%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%A9%D5%A1%D5%B2%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF%D5%AB-%D5%A2%D5%A1%D6%80%D5%B1%D6%80%D5%A1%D5%A3%D5%B8%D6%82%D5%B5%D5%B6-%D5%AF%D6%80%D5%A9%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D5%B9%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5%D5%B6%D5%A1%D5%AC%D5%A8/813836]«Փաստինֆո»[/url]-ի հետ զրույցում չհերքեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեակավարի բարձրագույն կրթություն չունենալը։ «Հանրային ծառայություն իրականացնելու համար կա համապատասխան հոդված, որտեղ բարձրագույն կրթության պահանջ չկա»,-նշեց Կարապետյանը՝ մեկնաբանելով Երևանի ավագանու «Լույս» դաշինքի ղեկավար Դավիթ Խաժակյանի ֆեյբուքյան էջում կատարած գրառումը, ըստ որի Դավիթ Կարապետյանը չունի բարձրագույն կրթություն, հետեւապես նաեւ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու իրավունք։ Մեր այն հարցին, թե Խաժակյանը գրառումը կատարելիս օրենսդրությանթ ծանոթ չի՞ եղել՝ մամուլի քարտուղարը նշեց. «Ինքներդ էլ կարող եք ուսումնասիրել օրենսդրությունը և հավաստիանալ՝ կա նման պահանջ թե՞ ոչ »,-նկատեց Կարապետյանը։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Դավիթ Խաժակյանը ֆեյբուքյան իր էջում գրել էր. «Մարտի 19-ին տեղի ունեցած ավագանու նիստին քաղաքապետին ներկայացրեցի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի վիճելի նկատողությունը կրթության, մշակույթի և սպորտի բաժնի վարիչին՝ խնդրելով հետևել գործընթացի օրինականությանը։ Քաղաքապետին ասացի, որ ակնհայտ է, որ վ/շ ղեկավարը թիրախավորված փորձում է աշխատանքից ազատել բաժնի վարիչին։ Դավիթ Կարապետյանը հարցապնդմանս օրը աշխատակցին տալիս է երկրորդ՝ խիստ նկատողությունը․․․ Փորձելով հասկանալ, թե վ/շ ղեկավարը ի՞նչ գիտելիքների է տիրապետում, որ նույն դեպքով հանրային ծառայողին երկու նկատողություն է տալիս, պարզեցի, որ վարչական պաշտոն զբաղեցնող պարոն Կարապետյանը կարծես չունի բարձրագույն կրթություն և հետևաբար նաև Հանրային ծառայության մասին օրենքով չունի այդ պաշտոնը զբաղեցնելու իրավունք»։

Նմանատիպ նյութեր