211652_close_icon
views-count21201 դիտում article-date 21:18 06-04-2016

Թևան Պողոսյանի ու իր ընտանիքի ասիմետրիկ պատասխանը Իլհամ Ալիևին

Պատգամավոր Թևան Պողոսյանը իր 5 երեխաների ու կնոջ հետ 2 ժամ առաջ լուսակարվել է Ստեփանակերտի հրապարակում ու գրառել իր [url=https://web.facebook.com/tevan.poghosyan?pnref=story&_rdr]ֆեյսբուքյան էջում[/url]. « Ստեփանակերտի հրապարակում. սա էլ իմ ասիմետրիկ պատասխանը բռնակալին» Հիշեցնենք, որ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը զգուշացրել էր նման ասիմետրիկ պատասխանի հնարավորության մասին: Ներկայացնում ենք այդ գրությունը. «Մի չհրապարակված ելույթ, որի հրապարակումը համարեցի պարտադիր․ Ադրբեջանը կարծես լավ չի հասկանում` ում հետ գործ ունի: Իլհամ Ալիևը հայերի հոգեբանության մասին կարծես մտածում է իր արքունիքի մարդկանց հոգեբանությունը աչքի առաջ ունենալով: Ու այդ խելքով էլ անում է մի հիմարությունը մյուսի հետևից: Հայտարարել, որ կթիրախավորենք Ստեփանակերտը, ապուշություն է ձեր կողմից, պարոն Իլհամ Ալիև: Դուք հայերին լավ չգիտեք կարծես: Արցախի պաշտպանության բանակը արդեն հայտարարեց նման դեպքում ասիմետրիկ հարվածների մասին, եթե չեք հասկանում ասիմետրիկ ասելով ինչ նկատի ունեն, հարցրեք շրջապատում, մեկը կգտնվի, որ կբացատրի: Ուզում էիք վախեցնե՞լ: Ծիծաղելի եք, պարոն Ալիև: Կրկնում եմ՝ դուք հայերին լավ չգիտեք: Վերջում ասեմ հետևյալը: Ես, ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանս, կնոջս, 4 դուստրերիս և որդուս հետ հենց այսօր տեղափոխվում եմ Ստեփանակերտ պապական տունս: Հաջորդ ուղերձս Ադրբեջանի վայ-ղեկավարներին կլինի միջազգային մամուլի էջերում` Ստեփանակերտի հրապարակից»:

Նմանատիպ նյութեր