211652_close_icon
views-count1324 դիտում article-date 16:50 17-02-2014

Երիտասարդ քաղաքական գործիչները հանդիպել են ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի հետ

Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիան (ԵՔԳԱ) Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի (ՀՀԿ ԵԿԱ) հետ համատեղ շարունակում է կազմակերպել ՀՀ ԱԺ պատգամավորների հետ հանդիպումների շարքը, որոնց ընթացքում երիտասարդները հնարավորություն են ունենում ոչ միայն ծանոթանալ քաղաքական գործիչների՝ Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական գործընթացներին վերաբերող տեսակետերին, այլև արտահայտել սեփական մոտեցումները՝ երկրում առկա գործընթացների վերաբերյալ: Հերթական հանդիպումը՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է վերջին տարիների ընթացքում արտագաղթի աճը, դրանց դրդապատճառներն ու ակնկալվող քայլերը։ Քննարկվել են նաև հետընտրական գործընթացները, քաղաքացիական հասարակության ակտիվությունը, հասարակություն-պետություն փոխհարաբերությունները, հասարակության դերը պետության կառուցման հարցում։ ԵՔԳԱ

Նմանատիպ նյութեր