211652_close_icon
views-count3940 դիտում article-date 23:15 06-06-2014

Պաշտոնից ազատվելուց հետո Տավուշի մարզպետի խորհրդականը որոշել է դիմել Իլհամ Ալիևին՝ Ադրբեջանում քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով. lurer.com

Քիչ առաջ կարդացի իջևանցի բանաստեղծ, Տավուշի մարզպետի երկարամյա խորհրդական Լյուբիկ Չիբուխչյանի երկարաշունչ նամակը, որտեղ ակնարկում է, որ մտադիր է դիմել Իլհամ Ալիևին՝ ստանալու քաղաքական ապաստան: «Հայաստանում միայն մի ամոթ կա, այն էլ ինձ մոտ է, ու ես ամաչում եմ, որ ձեր ազգակիցն եմ: Հիմա պատրաստվում եմ Ադրբեջանից քաղաքական ապաստան խնդրել, երբ թշնամուս մոտ էլ մի քանի կամեցող կճարվի»: Լյուբիկը, որը հայտնի է որպես Հայաստանի, Ռուսաստանի և այլ երկրների ղեկավարներին նվիրված երկարաշունչ ձոների հեղինակ, թերևս, կորցրել է իրականության զգացումը. նա երկար տարիներ վայելել է իշխանությունների առատաձեռնությունը և լռելյայն կատարել պալատական ծաղրածուի իր դերը: Ինչու Լյուբիկը իր հանդեպ քաղաքական հետապնդումներ չէր տեսնում այնքան ժամանակ, մինչև Տավուշի նորանշանակ մարզպետ Հովիկ Աբովյանը որոշեց ազատվել ծաղրածուի այդ տեսակից և պահանջեց դիմում գրել: Լյուբիկը հայտարարում է, որ տարիներ շարունակ իր հանդեպ Սերժ Սարգսյանն ու մյուսները անարդար են եղել. իսկ ինչու այդ մասին չէր բարձրաձայնում՝ նրան ու Պուտինին ձոնված իր երկարաշունչ ներբողներում, գրում է [url=http://lurer.com/?p=145215&l=am]Lurer.com[/url]-ը: Այժմ որոշել է դիմել Ալիևին՝ Ադրբեջանում քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով: Թող դիմի, ինքը ամբողջ կյանքում նախապատրաստել է իր ադրբեջանաֆիկացումը: Նա այն հայտնի պալատական բանաստեղծն է, ով գրել է ադրբեջանցի երգչուհի Էլնարա Աբդուլաևային նվիրված «Էլնարա» գիրքը, ով երգում է «Ա բլբուլ» երգը: Երգչուհու «Ա բլբուլ» երգը հակահայկական երգ էր: Այդտեղ ցույց է տալիս, թե ինչպես է սոխակը վանդակի մեջ թռչկոտում, գերյալ է, ըստ երգի՝ այդ սոխակն Արցախն է: Ինչպե՞ս կարելի է գիրք ձոնել մի երգչուհու, ով Լյուբիկին դուր եկած «Ա բլբուլ» տեսահոլովակում զետեղել է վանդակի մեջ սոխակ՝ որպես ադրբեջանցիների համար կորսված Արցախի խորհրդանիշ: Էլնարան իր խոսքում շեշտում է, որ իր երգը նվիրված է Արցախին: Վարուժան Բաբաջանյան Շարունակությունը՝ [url=http://lurer.com/?p=145215&l=am]lurer.com[/url]-ում:

Նմանատիպ նյութեր