Հավերժ փառք հերոս զինվորներին, ովքեր կյանքի գնով անառիկ պահեցին Արցախի սահմանները. հայտնի են հերոսաբար զոհվածների նախնական տվյալները
Այսօր` ապրիլի 4-ին, ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ մանրամասներ ներկայացրեց, որով հայկական կողմը ունեցել է 20 զոհ, 72 վիրավոր եւ մոտ 26 անհետ կորած: Այս մասին Արցախից փոխանցում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Հայկական կողմը կորցրել է նաեւ 7 տանկ, իսկ ադրբեջանցիները 18 տանկ, 2 ուղղաթիռ, 6 հետեւակի մարտական մեքենա եւ այլ մեծաքանակ զինտեխնիկա:
Ավելին, ըստ հայկական կողմի հաշվարկների` Ադրբեջանն ունի մոտ 300 զոհ:
Նշենք, որ հայկական կողմի զոհերից երկուսը երխաներ են: Երեքը խաղաղ բնակիչներ: Ունեցել ենք 8 դիրքի կորուստ, որոնցից 5-ը վերականգնել ենք: Հայկական ոչ մի բնակավայր չի գտնվում թշնամու վերահսկողության տակ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով դիմել է հարձակողական գործողությունների, սակայն կորուստներ տալով հետ է շպրտվում:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի