211652_close_icon
views-count62431 դիտում article-date 13:27 12-02-2017

Սպարապետի անունը կրող զորամասի զինվորները հանդիսավոր կերպով երդվեցին շարունակել նրա հայրենանվեր գործը և եթե հարկ լինի՝ անգամ կյանքի գնով անառիկ պահել Հայոց սահմանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 11-ին, Արարատի մարզի Վազգեն Սարգսյանի անունը կրող զորամասի նորակոչիկները Արարատ քաղաքում՝ Վազգեն Սարգսյանի հուշարձանի մոտ, զինվորական հանդիսավոր երդում տվեցին: Այն բանակային կյանքի թերևս ամենից սպասված ու գեղեցիկ, պատասխանատու միջոցառումներից է, որի ընթացքին նորակոչիկ զինվորների հարազատները հետևեցին հպարտությամբ, հանդիսավոր զգաստությամբ, ուրախության արցունքներն աչքերին։ Չնայած տեղացող առատ ձյանը, նորակոչիկները այնպես էին արտասանում երդման տեքստը, որ երկինք ու երկիր դղրդում էր: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում նորակոչիկների ծնողներն ասում էին, որ իրենք հպարտանում են Հայոց բանակով և ցանկությունները մեկն է՝ որ խաղաղություն լինի Հայաստանում, Արցախում և իրենց երեխաները ողջ ու առողջ վերադառնան իրենց հայրական օջախները: Միջոցառման ավարտին զորամասի հետախուզական վաշտի զինվորները ցուցադրեցին տպավորիչ համարներ: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 351+
351+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր