211652_close_icon
views-count16917 դիտում article-date 14:07 04-04-2016

«Ադրբեջանական բանակ» հասկացություն գոյություն չունի, միայն մեծ թվով տեխնիկա և մարդիկ. ռուս փորձագետ

Այն մասին, թե ինչով է տարբերվում հայկական բանակը ադրբեջանականից, ինչպես նաև Հայաստանի Զինված ուժերի հնարավորությունների մասին պատմել է ռուս ռազմական փորձագետ, Ռազմավարական կոնյուկտուրայի կենտրոնի ղեկավար Իվան Կոնսովալովը, փոխանցում է geoclub.info-ն: «Բոլորն էլ փայլուն գիտեն, որ հայկական բանակը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բանակը հետխորհրդային տիրույթում լավագույններից են: Նրանք շատ լավ պատրաստվածություն ունեն՝ հոյակապ պատրաստված մարտիկներով ու ղեկավարման հզոր համակարգով: Հայկական բանակը հանդիսանում է այն լավ երևույթի ժառանգորդը, որը եղել է խորհրդային բանակում: Անշուշտ, ադրբեջանական բանակը հետնորդներից չէ խորհրդային բանակի ավանդույթների, որովհետև այնտեղ կիրառում են ամերիկյան ու իսրայելական փորձառությունները: Նրանք չեն կարողացել իրենց բանակը կազմել: Եթե ասենք «իսրայելական բանակ», լիովին հասկանալի է, թե ինչի մասին է խոսքը, «հայկական բանակ»՝ բոլորին է հայտնի, թե ինչի մասին է խոսքը, «ռուսական», «ամերիկյան» ու «ֆրանսիական»: Սակայն հետխորհրդային պետությունների շատ բանակների մասին դժվար է ասել, որ դրանք կայացած ռազմական կազմակերպություններ են, եթե նույնիսկ նրանք ունեն մեծ քանակի զենք ու կազմ: Եթե մշակված չէ սեփական ռազմական մեթոդ, քապա բանակը միշտ մնում է «կիսահում» վիճակում»մ-ասել է նա՝ հավելելով, թե միգուցե մի օր էլ Ադրբեջանի բանակը էլ այդ հարցում դառնա առաջատար, սակայն Ադրբեջանը ունի միայն մեծ քանակի տեխնիկա ու մարդկային ռեսուրս, ուրիշ ոչինչ;

Նմանատիպ նյութեր