Արտառոց դեպք՝ Գյումրիում․ պատմական ճեմափողոցում՝ որպես շրջիկ տիկնիկ աշխատող անձը ծեծի է ենթարկել զբոսաշրջիկի․ դեպքը քննարկվեց ավագանու նիստում․ aravot.am
Aravot.am-ը գրում է․ Գյումրու ավագանու այսօրվա նիստն անցավ հանդարտ, կառուցողական մթնոլորտում՝ առանց ինտրիգների ու փոխադարձ խայթոցների։
Այն բավական երկարատև էր․ օրակարգում 20 հարցեր էին՝ չհաշված քաղաքի տարբեր խնդիրների շուրջ նիստի ավարտին հնչող ավանդական հարց ու պատասխանը։
Մարտուն Գրիգորյանի հիմնած քաղաքական ուժի՝ «Մեր քաղաքը» խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանը օրակարգի հարցերից մեկը քննարկելիս ասաց, որ Գյումրու սրտում գտնվող պատմական Աբովյան ճեմափողոցը դիմազրկվել է, ինչ տեսակի առևտուր ասես այստեղ չեն անում, և որ քաղաքային իշխանությունը միջոցներ պիտի ձեռնարկի այդ հարցը կարգավորելու համար։
«Սուրճի ապարատներին պիտի անդրադառնամ ու պիտի տնտեսվարողին առանձնահատուկ շնորհակալություն հայտնեմ, որ Գյումրու հրապարակում՝ մեծարժեք «Յոթվերք» եկեղեցու դիմաց, այնքան բարեգութ են գտնվել, որ բերել-տեղադրել են սև գույնի սուրճի ապարատ, որովհետև կարող էին դնել կարմիր կամ նարնջագույն ու ընդհանրապես տեսքն աղճատեին։ Ասեմ, որ այդտեղ մի քիչ բարեգութ են եղել, պատմական միջուկում ի հատվածի համակարգումը պիտի լինի քաղաքային իշխանության ուշադրության կենտրոնում։
Անցած ամիս դեպք ունեցանք, ճիշտ է՝ բոլոր քաղաքներում էլ լինում է, տիկնիկը հյուրին էր ծեծել քաղաքում»,- ասաց Լիզա Գասպարյանը։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում