4520 դիտում
13:49 26-12-2020
Թուրքիայի համար Ռուսաստանի կողմից «պատմական սպառնալիք» գոյություն չունի․ ինչու են Պուտինն ու Էրդողանը գովաբանում միմյանց․ ռուս փորձագետ
Ինչպես և ենթադրվում էր, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ տարեվերջյան մեծ ասուլիսի ժամանակ արված «Էրդողանն իր խոսքի տեր մարդ է» հաjտարարությանը։ Ի պատասխան Էրդողանը նախօրեին գովաբանություն է հնչեցրել Պուտինի հասցեին՝ նրան անվանելով «ազնիվ մարդ», [url=https://regnum.ru/news/polit/3151799.html]Regnum[/url] կայքում հրապարակված հոդվածում գրում է Ստանիսլավ Տարասովը։
Իրականում այս կամ այն պետությունների ղեկավարների միջև լավ անձնական հարաբերությունները զարմանալի չեն. դրանք անդրադառնում են այդ երկրների միջև փոխհարաբերությունների վրա, բայց միշտ չէ, որ այդպես է լինում: Պետությունների ղեկավարների անձնական հարաբերությունները շատ բարդ, յուրահատուկ երևույթ են։ Յուրաքանչյուր պետություն, բնականաբար, ունի իր ազգային շահերը, և ինչ-որ հակասություններ այլ պետությունների հետ։ Այնուամենայնիվ, թուրքական և ռուսական հասարակությունների գիտակցության մեջ այդ շահերն ու հակասությունները հաճախ կապվում են առաջնորդների անձերի հետ։
Պուտինը Ռուսաստանը գլխավորում է 21 տարի, Էրդողանը Թուրքիան՝ 18 տարի։ Երկու առաջնորդները միմյանց համար բացեցին իրենց երկրների դռները, սկսեցին վճռականորեն կոտրել XVIII-XIX դարերի անվերջ պատերազմներով հաստատված կարծրատիպերը: Թեև պատմաբաններն, իհարկե, գիտեն, որ նախկինում էլ եղել են ժամանակներ, երբ ռուսական և օսմանյան կայսրությունները գնում էին «զուգահեռ-հակընդդեմ» ուղեգծով․ ոչ միայն կռվում էին, այլև ակտիվորեն համագործակցում, գրում է հոդվածագիրը՝ նշելով, որ երկու երկրների միջև որակական այլ հիմքի վրա ներկայիս մերձեցումը տեղի է ունեցել Սիրիայում պատերազմի ֆոնին։
Տարասովի խոսքով՝ Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի գլխավորությամբ ստեղծվել է «Աստանայի եռյակը», որը կարող է տարածաշրջանային խնդիրները լուծել առանց ԱՄՆ-ի և Եվրամիության մասնակցության: Ավելին, ընդհանուր նպատակների ըմբռնումը Պուտինին և Էրդողանին թույլ է տալիս լուծումներ գտնել Սիրիայում, իսկ այնտեղ ձեռք բերված փորձը բերել նաև Լեռային Ղարաբաղ։
Ինչպես նշում է հոդվածագիրը ռուս-թուրքական հարաբերությունների բարելավվման առանցքում Թուրքիայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների ձեռքբերան կապակցությամբ ԱՄՆ-ի արձագանքն ու ճնշումներն էին, դեմոկրատ Ջո Բայդենի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրությունը, ինչպես նաև Բայդենի կողմից Ռուսաստանի հասցեին հնչող կոշտ հռետորաբանությունը, ուստի Ռուսաստանն ու Թուրքիան, հասկանալով, որ երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության չօգտագործված ներուժն այնքան մեծ է, որ նրանք կարող են վիճելի հարցերի շուրջ համաձայնության գալ առանց ազգային շահերին վնաս հասցնելու, սկսում են գնալ այդ ուղղությամբ։
Միևնույն ժամանակ, Թուրքիան տարբեր օբյեկտիվ պատճառներով դեռ որոշ ժամանակ շարունակելու է իր անվտանգության ապահովման հարցերը լուծել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի մյուս արևմտյան գործընկերների հետ։ Բայց ԱՄՆ-ից և Եվրամիությունից նրա աշխարհաքաղաքական շրջադարձն արդեն տեղի է ունենում, քանի որ Թուրքիայի համար «պատմական սպառնալիք» Ռուսաստանի կողմից գոյություն չունի։ Անկարայի համար Վաշինգտոնի դերը՝ որպես «անվտանգության հովանոց», կփոխվի կամ ի չիք կդառնա աշխարհագրական լայն տիրույթում որոշակի աշխարհաքաղաքական կոմբինացիաների միջոցով։
Այս է պատճառը, որ Պուտինն ու Էրդողանը, չնայած ակնհայտ հակասություններին, որոշել են հրապարակավ գովել միմյանց՝ ցույց տալով, որ մրցակցությունը չի բացառում համագործակցությունը։ Սա հարաբերությունների այնպիսի ոճ է, որը պայմանավորված է միջազգային համակարգի նոր իրողությամբ, որը յուրացրել են Մոսկվան և Անկարան վերջին ճգնաժամերից, որոնք նրանց համար նոր հնարավորություններ են բացում իրենց ազգային շահերը պաշտպանելու համար։ Խաղադրույքները սկսում են օրեցօր բարձրանալ, ինչպես և փոխվում է ուժերի դասավորությունը Եվրոպայի և Ասիայի սահմանին, եզրափակում է հոդվածագիրը։
Նմանատիպ նյութեր
16917 դիտում
14:07 04-04-2016
«Ադրբեջանական բանակ» հասկացություն գոյություն չունի, միայն մեծ թվով տեխնիկա և մարդիկ. ռուս փորձագետ
4884 դիտում
09:49 30-01-2020
Պատերազմը չի հրահրվել Ռուսաստանի կողմից․ Սարգսյանի դեմ ռուսական կողմը ոչինչ չուներ․ ռուս փորձագետ․ «168 ժամ»
Այս բաժնից
1036 դիտում
14:25 22-12-2024
ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարի գործով ռետրոմեքենաների շքեղ հավաքածու է կալանվել
805 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը
883 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ