Պալմիրայում ԻՊ-ի զոհերի զանգվածային գերեզման է հայտնաբերվել
Սիրիայի Պալմիրա քաղաքում հայտնաբերվել է զանգվածային հուղարկավորության վայր, որտեղ գտնվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առնվազն 25 զոհի դի։ Այս մասին հայտնում է ТАСС -ը:
Աղբյուրի փոխանցմամբ` զոհերի մեծ մասը կազմում են կանայք և երեխաներ, ովքեր սպանվել են ԻՊ գրոհայինների կողմից:
Հիշեցնենք, որ Սիրիայի Պալմիրա քաղաքի գրեթե բոլոր թաղամասերում մարտի 27-ին ահեղ մարտեր էին ընթանում Սիրիայի կառավարական ուժերի և «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինների միջև:
«Անապատի բազեներ» գրոհային ջոկատի հրամանատար Աբու Խամզայի խոսքով՝ ջոկատին հաջողվել էր տեղակայվել բարձրադիր հատվածներից մեկում գտնվող բնակելի թաղամասում և գրավել տարածքը: