Թիքրիթում զանգվածային գերեզման է հայտնաբերվել
Իրաքի Թիքրիթ քաղաքում զանգվածային ևս մի գերեզման է հայտնաբերվել, որում եղել է 12 մարմին: Ենթադրվում է, որ այդ վայրում անցած ամռանը արմատական իսլամիստները գնդակահարել էին Իրաքի կանոնավոր բանակի շուրջ 1700 զինվորականի:
Նշենք, որ Թիքրիթը իսլամիստներից ազատագրվել է մեկ շաբաթ առաջ: Այդ ժամանակ իշխանությունները հայտարարել էին զանգվածային 2 գերեզման հայտնաբերելու մասին, որում եղել էր 17 մարդու դի: