211652_close_icon
views-count3339 դիտում article-date 14:49 03-03-2014

Թուրքիայում 1920-ական թվականների հայերի զանգվածային գերեզման է հայտնաբերվել

Փետրվարի 28-ին թուրքական մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ պատմական Զերզիֆան ամրոցի տարածքում հայտնաբերվել է հայերի զանգվածային գերեզման: Հնագետները գերեզմանը գտել են Դիարբեքիր և Մարդին քաղաքների միջև ընկած հատվածում: Սկզբում թուրքական ԶԼՄ-ները հաղորդեցին, թե հայտնաբերված մարդկային ոսկորները պատկանում են անցյալ դարում մահապատժի ենթարկված հանցագործների, սակայն լրատվամիջոցներից մեծ մասը որոշ ժամանակ անց հրաժարվեց այդ վարկածից: ՄԱԿ-ի մարդու իրավունքների կազմակերպության աջակցությամբ Դիարբեքիրում անցկացվել է ոսկորների դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքում հաստատվել է, որ ոսկորները թաղվել են անցյալ դարի 20-ական թվականներին: Ենթադրվում է. որ ոսկորները Համաշխարհային 1-ին պատերազմի ժամանակ Զերզիֆան ամրոցում բնակված հայերինն են:

Նմանատիպ նյութեր