7125 դիտում
15:40 31-03-2016
Էլեկտրահարումից մահացած զինծառայող Սարգիսն ընտանիքի միակ տղան էր և երազում էր ընտանիքին անփորձանք ներկայանալու մասին. մանրամասներ
Էլեկտրահարումից մահացած 19-ամյա զինծառայող Սարգիս Մանուկյանը ընտանիքի միակ տղան էր ու երազում էր ծառայությունը ողջ-առողջ ավարտելու և ծնողներին ներկայանալու մասին: Այդ մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կաթնաջուրի գյուղապետ Արմեն Պապոյանը:
Նա նշեց, որ Սարգիսն ունի 2 քույր, ովքեր ամուսանացած են: Ընտանիքը զբաղվում է հողագործական աշխատանքներով:
Ա. Պապոյանը շատ հուզված էր, չէր կարողանում արտահայտվել: Նա հավելեց, որ Սարգիս Մանուկյանի մահը սգում է ողջ գյուղը:
Գյուղապետի խոսքով՝ Սարգիսը շատ խելացի էր, բոլորին հասնող, ինչպես նաև սիրված ու հարգված գյուղի կողմից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մարտի 30-ին, ժամը 18:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի 4-րդ պահակակետի տարածքում գտնվող էլեկտրական կայանի ներսում հայտնաբերվել է պահակակետի վերակարգում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սարգիս Սմբատի Մանուկյանը՝ անգիտակից վիճակում` էլեկտրահարված: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացել էր ՀՀ Քննչական կոմիտեից:
Ս. Մանուկյանն Արարատի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել էր:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ նա զորակոչվել էր 2015 թվականի 1-ին, Լոռու մարզի գյուղերից էր և ծառայության էր անցել Արարատի մարզի զորամասերից մեկում:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ՝ եթե անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ)։
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար։
Նմանատիպ նյութեր
42347 դիտում
18:04 23-03-2015
Նոր մանրամասներ՝ հակառակորդի կողմն անցած պայմանագրային զինծառայող, 24-ամյա Անդրանիկի մասին. նա ընտանիքի միակ տղան է
Այս բաժնից
2344 դիտում
11:33 03-02-2025
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորումն ապօրինաբար գումարներ է հավաքել և ուղարկել կալանավայրեր