3512 դիտում
15:48 23-12-2014
Ծառայության ընթացքում մահացած 19-ամյա Դավիթն ընտանիքի միակ տղան էր. հարևանները նրա ընտանիքի անդամների նման չեն կարողանում համակերպվել երիտասարդի մահվան փաստի հետ
ԼՂՀ ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում դեկտեմբերի 21-ին մահացած 19-ամյա Դավիթ Քոլոյանը Նորք Նորք վարչական շրջանից էր: Հարեւանները [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում պատմեցին, որ նա ընտանիքի միակ տղան էր: Իրենից փոքր քույր ունի:
Հարեւանները պատմեցին, որ Դավիթն այնքան համեստ, խելացի եւ լավ տղա էր, որ ողջ հարեւանությունը նրա ընտանիքի հետ տանջվում է, իսկ մոր համար անընդհատ շտապ օգնություն են կանչում: Նրանց պատմելով՝ նախնական վարկածով Դավիթը մահացել է ականի պայթյունից:
Մինչեւ այդ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ դեկտեմբերի 21-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում արձանագրվել է մահվան ելքով դեպք, որի հետևանքով մահացել է ՊԲ զինծառայող, 1995թ. ծնված Դավիթ Հրաչյայի Քոլոյանը: Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Դ. Քոլոյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
946 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
970 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»