Ադամ Ջոնսոնը բանտում բռնության է ենթարկվել
Անգլիայի հավաքականի և «Սանդերլենդի» նախկին կիսապաշտպան Ադամ Ջոնսոնը, որը 6 տարով ազատազրկվել է անչափահաս աղջկա հանդեպ սեռական ոտնձգությունների համար, բանտում բռնության է ենթարկվել:
Միջադեպը տեղի է ունեցել լոգարանում, որտեղ ֆուտբոլիստին ածելիով մի քանի վնասվածք են հասցրել` միևնույն ժամանակ զգուշացնելով, որ հետագայում նմանատիպ դեպքերը կարող են կրկնվել:
Նշենք, որ 28-ամյա խաղացողը բանտում հավաքարար է աշխատում և նրա աշխատավարձը կազմում է շաբաթական 11 ֆունտ: