Ադամ Ջոնսոնը բողոքարկել է իր ազատազրկման վճիռը
«Սանդերլենդի» նախկին կիսապաշտպան Ադամ Ջոնսոնը, որը 6 տարվա ազատազրկման է ենթարկվել անչափահասի հանդեպ սեռական ոտնձգությունների համար, բողոքարկել է դատարանի որոշումը:
Այդ մասին նշված է Ֆեյսբուքում ստեղծված հատուկ էջում, որը, ինչպես ենթադրում են, բացել է ֆուտբոլիստի քույրը` Ֆեյ Ջոնսոնը:
«Շնորհակալ ենք մշտական աջակցության համար, ինչը իմ համար շատ բան է նշանակում: Ես երբեք չեմ հանձնվի», նշել է ֆուտոլիստը իր առաջին հաղորդագրության մեջ: