1746 թվականի այս օրը ծնվել է Ֆրանցիսկո Գոյան
Գոյան ծնվել է 1746 թ մարտի 30-ին՝ Ֆուենդետոդոսում, Իսպանիայի Արագոն նահանգում։
Ծնողներն են Ժոզեֆ Գոյան և Գրացիա Լուսիենտեսը։ 1763 և 1766 թթ. Գոյան փորձում է ընդունվել Իսպանիայի թագավորական ակադեմիան, բայց՝ ապարդյուն։
Այնուհետև նա մեկնում է Հռոմ 1771թ Պարմայում կազմակերպված նկարիչների մրցույթում գրավում է 2-րդ տեղը։ 1788 թ. Կարլոս 3-րդի մահից հետո գահ բարձրացավ Կառլոս 4-րդը։
Որի օրոք՝ 1789 թ. ֆրանսիական հեղափոխության ընթացքում Գոյան իր հաջողության գագաթնակետին հասավ թագավորական անձնակազմի շրջանակներում։1799 թ. Գոյան հռչակվում է որպես պալատական գեղանկարիչ՝ 50 000 ռեալ, և որպես ուսուցիչ՝ 500 դուկատ եկամտով։
Նա աշխատում էր Սան-Անտոնիոյի Ֆլորիդայի Էրմիտաժի գմբեթում։ 1824թ. մայիսին Գոյան դժգոհ լքեց Իսպանիան և բնակություն հաստատեց Բորդոյում։
Հետագայում 1826 թ. Իսպանիա վերադարձավ՝ առողջական մեկ այլ խնդրի առաջանալու հետևանքով։ Չնայած ջերմ ընդունելությանը՝ նա նորից վերադարձավ Բորդո։
Եվ հենց այնտեղ էլ մահացավ 1828թ. ապրիլի 16-ին՝ 82 տարեկան հասակում։
Իր մռայլ նկարների շարքը նա նկարել է ինկվիզիցիայի շրջանում, երբ իրեն ենթարկել էին կտտանքների։