Պատմության այս օրը․ 1972 թվականի այս օրը ծնվել է Զինեդին Զիդանը
1846 թ. – բելգիացի Ադոլֆ Սաքսը իր պատրաստած սաքսաֆոնի համար ստացավ արտոնագիր:
1868 թ. – ամերիկացի Քրիստոֆեր Լետեմ Շոուլզը արտոնագիր ստացավ տպագրական մեքենայի համար:
1894 թ. – ստեղծվեց Միջազգային Օլիմպիական Կոմիտեն:
1912 թ. – ծնվել է Ալան Թյուրինգը, անգլիացի մաթեմատիկոս, տրամաբան, գաղտնավերլուծող և ինֆորմատիկայի մասնագետ (մահ. 1954 թ.):
1852 թ. – մահացել է Կառլ Բրյուլովը, ռուս նկարիչ, «Պոմպեյի վերջին օրը» հայտնի կտավի հեղինակ (ծն. 1799 թ.):
1936 թ. – ծնվել է Ռիչարդ Բախը, ամերիկացի գրող, արձակագիր, («Ջոնաթան Լիվիգստոն ճայը», «Պատրանքներ»):
1956 թ. – մահացել է Մայքլ Արլենը, սփյուռքահայ նշանավոր գրող (ծն. 1895 թ.):
1972 թ. – ծնվել է Զինեդին Զիդանը, ֆրանսիացի հանրահայտ ֆուտբոլիստ, բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը։
2011 թ. – Նյու Ջերսի նահանգի Նյուարք քաղաքի «Փրուդենշալ Սենթր» մարզապալատում տեղի ունեցավ բասկետբոլի 2011թ. NBA-ի դրաֆթը: