Անհայտ անձը ուղևորատար օդանավ է զավթել. այն վայրէջք է կատարել Կիպրոսում
Եգիպտական Egypt Air ավիաընկերությանը պատկանող A-320 ուղևորատար օդանավը, որն իրականացնում էր Ալեքսանդրիա-Կահիրե չվերթը, զավթվել է ահաբեկիչների կողմից:
Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, օդանավը վայրէջք է կատարել Կիպրոսի Լառնակայի օդանավակայանում:
Տեղի ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ օդանավում կա 51 ուղևոր և անձնակազմի 7 անդամ:
Ըստ տեղեկությունների՝ օդանավը զավթած զինված տղամարդը սպառնացել է օդանավի գլխավոր օդաչուին, որ կպայթեցնի կրեն ամրացված մահապարտի գոտին, եթե չկատարվեն իր հրահանգները: Հրամանատարը հասցրել է, այնուամենյնիվ, փոխանցել Կահիրեի օդանավակայանի դիսպետչերներին, որ օդանավը զավթված է:
ԶԼՄ-ները հայտնում են նաև, որ զավթողները մտադիր են եգիպտական ծագում ունեցող կանանց ու երեխաներին ազատ արձակել: