211652_close_icon
views-count5529 դիտում article-date 22:30 28-03-2016

Պուտինի ընտանիքի և նրա մտերիմների մասին մոտ օրերս տեղեկություններ կհրապարակվեն ԶԼՄ-ներում

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ արևմտյան ԶԼՄ-ները պատրաստում են Պուտինի ընտանիքի և նրա մտերիմների մասին տեղեկություներ: Այս մասին տեղեկացնում է РИА «Новости»-ն: Կրեմլի խոսնակը չի բացառել ընդդեմ լրատվամիջոցների հայց ներկայացնելու գաղափարը` պետության ղեկավարի կամ նրա հարազատների մասին կեղծ տեղեկություններ հրապարակելու դեպքում: Վլադիմիր Պուտինի ընտանիքի և մտերիմների մասին տեղեկությունները կհրապարակվեն մոտ օրերս` ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, ինչպես նաև Ռուսաստանում: Ռուսաստանի նախագահի ընտանիքը անձնական տարածք է, որտեղ ոչ ոք չպետք է մտնի: Այս մասին նշել է Պեսկովը The New Times պարբերականին տված հարցազրույցի ժամանակ:

Նմանատիպ նյութեր