1711 դիտում
19:02 02-11-2023
Դպրոցի տնօրենին մեղսագրվում է մտերիմների անունով մոտ 18 մլն դրամ աշխատավարձ դուրս գրելու և հափշտակելու դրվագ․ aravot.am
Aravot.am-ի տեղեկություններով՝ ՀՀ իրավապահները Վարդենիս համայնքի գյուղերից մեկի միջնակարգ դպրոցի տնօրենի թույլ տված հնարավոր չարաշահումների մասին տեղեկություններ են ստացել:
Նախնական քննությամբ պարզվել է, որ տնօրենը իր ղեկավարած դպրոցում աշխատանքի է ընդունել իր մտերիմներին, մասնավորապես, որպես պահակ՝ Դ. Խ.-ին, որպես պահակ և էլեկտրիկ՝ Ա. Թ.-ին եւ Ռ. Մ.-ին, իսկ Է. Հ.-ին՝ որպես դասվար:
Ըստ քննության՝ վերջիններս աշխատանքի չեն հաճախել, սակայն նրանց անվամբ դուրս է գրվել ընդհանուր մոտ 17 մլն 870 հազար դրամ աշխատավարձ և հափշտակվել: Այս կապակցությամբ՝ դպրոցի տնօրենը մեզ հետ զրույցում ասաց, որ նշված անձինք բոլորն էլ աշխատել են, թե որտեղից ու ինչ հիմքով են իրավապահները նման եզրահանգումների եկել, տնօրենի համար պարզ չէ: Նա խոստացավ հետագայում լրացուցիչ մանրամասն տեղեկություններ տալ. «Ես մի հատ հասկանամ՝ ի՞նչ է կատարվել, որտեղի՞ց են վերցրել չաշխատելու ապացույցները, ունե՞ն, թե՞՝ոչ նման ապացույցներ: Այդ ամենից հետո ձեզ կպատասխանեմ»:

Նմանատիպ նյութեր
5026 դիտում
20:48 21-12-2019
Հոկտեմբերի 27-ի գործով դատավոր Սամվել Ուզունյանին մեղսագրվում է կաշառք ստանալը՝ երկու դրվագով
5922 դիտում
14:42 04-02-2021
Կառավարությունը 5 մլն դրամ տրամադրեց ՀՀԿ-ին, 48 մլն դրամ՝ «Իմ քայլը» դաշինքին, 9 մլն՝ ԼՀԿ-ին, 4 մլն՝ ՀՅԴ-ին
Այս բաժնից
1120 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1165 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
889 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան