Թուրքիա արտագնա տուրիզմը մահանում է աշխարհում՝ ընդհանրապես և հայաստանցիների շրջանում՝ մասնավորապես
Թուրքիան՝ որպես տուրիստական գոտի, մահանում է և դրանում իրենց դերն ունեն ինչպես ռուսաստանցի զբոսաշրջիկների՝ ՌԴ-Թուրքիա հարաբերութունների պատճառով Թուրքիա չմեկնելը, այնպես էլ այս երկրում պարբերական ահաբեկչությունները:
Թուրքիա արտագնա տուրեր կազմակերպելու մեջ մասնագիտացված հայաստանյան օպերատորներից մեկը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում հայտնեց, որ այս տարի նախորդ տարվա համեմատ կա մոտ 30 տոկոս նվազում: Ճիշտ է՝ տուրիստական ծովափնյա սեզոնը չի սկսվել, բայց Ստամբուլ մեկնող առևտրականներն են պակասեցրել ուղևորությունները:
Ըստ որում, նկատենք, որ նախորդ տարին ևս թուրքական ուղղությունների համար ոչ այնքան լավ տարի էր՝ հաշվի առնելով, որ մի շարք տուրիստական օպերատորներ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ խարտիայի նման մի բան էին ստորագրել՝ զբոսաշրջիկներին չառաջարկելով թուրքական փաթեթներ: Իսկ ահաբեկչոթյունների նկատմամբ վախը շատերին, ըստ մեր զրուցակցի, մարդկանց ստիպում է ինքնաթիռի տոմս առնելու փոխարեն մի քանի հոգով մեքենայով ճանապարհորդել ինչպես դեպի Թուրքիա, այնպես էլ Եվրոպա:
Ինչպես այսօր տեղեկացրել է Коммерсант օրաթերթը, դեպի Թուրքիայի հանգստավայրեր ուղևորությունների դադարեցումից հետո ռուսաստանցիները որպես այլընտրանք սկսել են հետաքրքրվել Հայաստանով, Վրաստանով եւ Ադրբեջանով: Մասնավորապես, «Интурист» ընկերության վաճառքի գծով տնօրեն Սերգեյ Տոլչինը Коммерсант-ին հայտնել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ուղղությամբ պահանջարկը եռակի աճել է, բայց շուկայի համար էական ծավալների դեռ չի հասել: