967 դիտում
14:13 15-10-2014
Ով հարուստ է մահանում, պատվազուրկ է մահանում` կրթության երախտավորի կարգախոսը
Ամերիկյան համալսարանի նախագահն իր ղեկավարած բուհում հյուրընկալել է կրթության երախտավորների: Միհրան Աղբաբյանն ու Վարդան Գրիգորյանը ուսանողներին պատմել են իրենց անցած ճանապարհի մասին: Ճարտարագիտության դոկտոր Աղբաբյանը ուսանել է Բերկլիի Կալիֆոռնիայի համալսարանում, ղեկավարել Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի քաղաքացիական և շրջակա միջավայրի ճարտարագիտության ֆակուլտետը: Ծնունդով Կիպրոսից է: Նշում է, որ Հայաստանում Ամերիկյան համալսարան հիմնելու գաղափարը ծագել էր դեռ Բեյրութի Ամերիկյան համալսարանում ուսանելիս:
Վարդան Գրիգորյանին անվանել են վարչապետ Սիմոն Վրացյանի աչքերը: Հայաստանի առաջին հանրապետության վերջին վարչապետը հենց Վարդան Գրիգորյանին է օգնական ընդունում, աչքի վիրահատություն տանելուց հետո: Վարդան Գրիգորյանը գրել ու կարդացել է նրա գաղտնի նամակները: Ծնունդով Իրանի Թավրիզ քաղաքից է: Ուսանել է Լիբանանում, ավարտել Սթենֆորդի համալսարանը: Եղել է Փենսիլվանիայի համալսարանի պրոռեկտորը: Մեջբերում է իր սիրած Քարնեգիի խոսքը` նա ով հարուստ է մահանում, պատվազուրկ է մահանում: Ուրեմն երևակայությունը չի բավականացրել ներդրումներ անել իր երկրի բարօրության համար: Վարդան Գրիգորյանը հայաստանյան բուհերին ու Մատենադարանին է նվիրելու ավելի քան 10 հազար հատորից բաղկացած գրքերի իր հավաքածուն:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/35276]Armnewstv.am[/url]
Նմանատիպ նյութեր
10161 դիտում
19:08 18-04-2017
ՄԵՆՔ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ՄԱՐՏԻ․Հանուն հայ զինվորի ՀԿ-ի աղջիկների կարգախոսը
Այս բաժնից
1558 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ