Կասիլյասը Չեմպիոնների լիգայի պատմության նոր ռեկորդ սահմանեց
Իսպանիայի հավաքականի և «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 2-րդ տուրում «Չելսիի» դեմ [url=https://shamshyan.com/hy/article/2015/09/30/66252/]խաղում[/url] (2:1) մրցաշարի պատմության նոր ռեկորդ սահմանեց:
Այդ հանդիպումը իսպանացի դարպասապահի համար 152-րդն էր մրցաշարում. 150-ը նա խաղացել է Մադրիդի «Ռեալի», ևս 2-ը՝ «Պորտուի» կազմում:
Այդ ցուցանիշով Կասիլյասը շրջանցեց «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավիին, որը Չեմպիոնների լիգայում 151 հանդիպման էր մասնակցել: