Կասիլյասը Չեմպիոնների լիգայի նոր ռեկորդ սահմանեց
«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում՝ «Մաքաբիի» հետ խաղում (2:0) դարպասը անառիկ պահեց:
Այդպիսով, Իսպանիայի հավաքականի 34-ամյա դարպասապահը Չեմպիոնների լիգայի մրցաշարի նոր ռեկորդ սահմանեց՝ 51-րդ անգամ «չոր» հանդիպում անցկացնելով:
Նշենք, որ ռեկորդը պատկանում էր Էդվին վան Դեր Սարին, որը 50 «չոր» հանդիպում է անցկացրել Չեմպիոնների լիգայում: Վիկտոր Վալդեսն ու Պետր Չեխը՝ 45-ական, Ջանլուիջի Բուֆոնը՝ 37: