Հավակնորդների մրցաշար. Լևոն Արոնյանը հերթական շանսը չօգտագործեց
Մոսկվայում ավարտին է մոտենում շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը:
Նախավերջին՝ [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/27/80779/]13-րդ տուրում [/url]Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ: Արոնյանին այս պարտիայում միայն հաղթանակ էր անհրաժեշտ` մրցաշարում հաղթելու հնարավորությունները պահպանելու համար, սակայն մեր գրոսմայստերը, արդեն որերորդ անգամ այս մրցաշարում` ունենալով լավ դիրքեր, չի կարողանում իր առավելությունը հաղթանակի հասցնել:
Հավակնորդների մրցաշար, 13-րդ տուր
Լևոն Արոնյան (Հայաստան) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 0.5:0.5
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Անիշ Գիրի (Հոլանդիա)՝ 0.5:0.5
Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 0:1
Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)՝ 0.5:0.5
Մրցաշարային իրավիճակը վերջին տուրից առաջ. Կարյակին, Կարուանա՝ 7.5-ական միավոր, Անանդ՝ 7, Արոնյան, Սվիդլեր, Գիրի, Նակամուրա՝ 6.5-ական, Տոպալով՝ 4:
Այսօր մրցաշարի վերջին` 14-րդ տուրն է: Չեմպիոնի հարցը կլուծվի Կարյակին-Կարուանա պարտիայում: Արոնյանի մրցակիցը կլինի Հիկարու Նակամուրան, որը վերջին խաղերում բավական լավ թափ հավաքեց: