Հավակնորդների մրցաշար. Լևոն Արոնյանը առաջին հաղթանակը տարավ
Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում ընթանում է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 4-րդ տուրը:
Այս տուրում վերջապես իր բազմաթիվ երկրպագուներին ուրախացրեց Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը՝ սև խաղաքարերով հաղթելով աշխարհի փոխչեմպիոն, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին:
Հայ շախմատիստ միջնախաղում առավելություն ստացավ, և չնայած Կարյակինի համառ դիմադրությանը, 68-րդ քայլում ռուսաստանցին անձնատուր եղավ:
Սա Արոնյանի առաջին հաղթանակն էր մրցաշարում: 4 տուրից հետո նա վաստակել է 2 միավոր: