Հավակնորդների մրցաշար. Լևոն Արոնյանը կրկին պարտվեց և զբաղեցրեց 6-րդ տեղը
Խանտի-Մանսիյսկում ավարտվեց շախմատի հավակնորդների մրցաշարը, որի արդյունքներով հաղթող ճանաչվեց հնդիկ գրոսմայստեր Վիշվանթան Անանդը, ով իրավունք ստացավ աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար պայքարել գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: Վերջին` 14-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով պարտություն կրեց ռուս շախմատիստ Անդրեյ Կարյակինից: Պարտիան ավարտվեց 94-րդ քայլում: Մրցաշարի արդյունքներով հայ գրոսմայստերը զբաղեցրեց 6-րդ տեղը:
14-րդ տուր
Արոնյան - Կարյակին 1-0
Անանդ - Սվիդլեր ½ - ½
Մամեդյարով - Կրամնիկ ½ - ½
Թոփալով - Անդրեյկին ½ - ½
Մրցաշարային աղյուսակ
1. Անանդ 8,5
2. Կարյակին 7,5
3. Կրամնիկ 7
4. Անդրեյկին 7
5. Մամեդյարով 7
6. Արոնյան 6,5
7. Սվիդլեր 6,5
8. Թոփալով 6