211652_close_icon

Մոսկվայում մարտարվեստի չեմպիոնի Lamborghini-ն բախվել է էլեկտրասյանը. կա 1 զոհ, 1 վիրավոր

views-count7760 դիտում article-date 11:30 27-03-2016
Մոսկվայի Վարշավսկոյե խճուղում MMA խառը մարտարվեստի չեմպիոն Ադամ Յանդիևի Lamborghini Murcielago-ն բախվել է էլեկտրասյանը: Այս մասին հայտնում է RBC-ն: Հարվածի հետևանքով կա 1 զոհ, ևս մեկ ուղևոր գտնվում է կոմայի մեջ: 250 հազար դոլար արժողությամբ ավտոմեքենայում ավտոսերվիսի աշխատակիցներն են եղել, ովքեր մեքենան տեղափոխում էին ավտոսպասարկման կետ` թյունինգի ենթարկելու նպատակով: Երիտասարդները մեծ արագությամբ ընթանալիս` կորցրել են մեքենայի կառավարումը և բախվել էլեկտրասյանը` վերածելով թանկարժեք ավտոմեքենան երկաթե ջարդոնի: Մեքենան չեմ ափսոսում, երիտասարդն էր մեղք,- ասել է մարտարվեստի չեմպիոնը: Նշենք, որ Lamborghini Murcielago-ն նրան նվիրել էր հայրը:

Նմանատիպ նյութեր