Երիտասարդ վարորդը Lamborghini Gallardo-ով հարվածել է սյանը և հայտարարել, որ վաղը մեկ այլ Lamborghini կգնի
Անգլիայում երիտասարդ բրիտանացին մայրուղով ընթանալիս, բախվել է էլեկտրասյանը և ջարդուխուրդ արել իր £250 հազար ֆունտ սթեռլինգ արժողությամբ (մոտ 400 հազար դոլար) Lamborghini Gallardo-ն, սակայն դրանից բոլորովին էլ չի ընկճվել:
Ըստ ականատեսների՝ ավտովթարը տեղի է ունեցել վարորդի՝ մեծ արագությամբ ընթանալու պատճառով: Բախման հետևանքով ավտոմեքենան լրջորեն վնասվել է, իսկ հետևի անվադողը ամբողջությամբ պոկվել ու մի քանի մետր հեռու է շպրտվել:
Վարորդը ավտոմեքենայից ծիծաղելով դուրս է եկել և սկսել է պարծենալ, որ վաղը մեկ այլ Lamborghini կգնի: