Բելգիայում սպանել են ատոմակայանի անվտանգության աշխատակիցներից մեկին ու գողացել նրա անցագիրը
Բելգիայի «Տիանժ» ատոմային էլեկտրակայանի անվտանգության աշխատակիցներից մեկին սպանված են գտել: Գողացել են նաև նրա անցագիրը: Այդ մասին հատնել է Derniere Heure թերթը՝ հղում անելով ոստիկանության իրազեկ աղբյուրին:
«Աշխատակցի սպանությունը տեղի է ունեցել երեկ երեկոյան, Շառլերուա քաղաքում, երբ նա միայնակ քայլելիս է եղել իր շան հետ, գողացել են նաև նրա անցագիրը»,-ասված է թերթի տարածած հայտարարության մեջ:
Թերթն ընդգծում է, որ ատոմակայանը Բրյուսելում ահաբեկչությունը կատարածների թիրախներից մեկն է եղել: