Բելգիայում տարհանում են երկրում գործող 2 ատոմակայանի աշխատակազմին
Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում այսօր` մարտի 22-ին տեղի ունեցած պայթյուններից հետո երկրի 2 ատոմային էլեկտրակայաններ են տարհանում: Այս մասին հայտնում է Риа Новости-ն
Տարհանումն իրականացվում է «Թիանժ» և «Դուլ» ատոմակայաններում:
[url=https://shamshyan.com/hy/article/2016/03/22/80296/]Հիշեցնենք[/url], որ Բրյուսելի օդանավակայանում ու մետրոյի կայարաններում այսօր տեղի ունեցած ահաբեկչական պայթյուններն իրականացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները:
Հայտարարությունն արել է ԻՊ-ի հետ կապ ունեցող Amek գործակալությունը: Հարձակումների կազմակերպման մանրամասները ԻՊ-ը չի հրապարակում: Խմբավորումը սպառնում է շարունակել ահաբեկչությունները նաև եվրոպական այլ երկրներում: