211652_close_icon
views-count3833 դիտում article-date 10:41 16-12-2014

Անդրանիկ Սողոյանի` Զապի կալանքի ժամկետը մնաց անփոփոխ

Վերաքննիչ դատարանը չի փոխել Անդրանիկ Սողոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Վերաքննիչ դատարանից: Իսկ ՔԿՀ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանից տեղեկացանք, որ դեռ չեն ստացել Անդրանիկ Սողոյանի փաստաբանի դիմումը՝ իր պաշտպանյալին հետազոտելու նպատակով քաղաքացիական հիվանդանոցից մասնագետ բերելու վերաբերյալ: Մինչ այդ տեղեկացրել էինք, որ Անդրանիկ Սողոյանին արտահանձնելու կամ պատիժը Հայաստանում կրելու վերաբերյալ դեռ որոշում չկա: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի հետ զրույցում ասել էր ՀՀ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը: Նաեւ նշել էր, որ փաստաթղթերը դեռ ուսումնասիրվում են: Նրա փաստաբան Վահագն Մարտիրոսյանն էլ [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ Ա. Սողոյանը մի շարք առողջական խնդիրներ ունի: Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից հատնել էր, որ ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել է նշված դատարան՝ Անդրանիկ Սողոյանի նկատմամբ ժամանակավոր կալանավորում` 40 օր ժամկետով կիրառելու վերաբերյալ: Դատավոր Էդիկ Ավետիսյանը դռնփակ դատական նիստը ավարտելով և խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո բավարարել էր գլխավոր դատախազության միջնորդությունը, և Ա. Սողոյանը 30 օրով վերցվել է կալանքի: Ավելի ուշ կալանքի ժամկետը եւս 2 ամսով երկարաձգվել էր: Հայտնել էինք նաեւ, որ [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Անդրանիկ Սողոյանն իր «Զապ» մականունը ստացել է դեռ մանկուց՝ «Զապորոժեց»-ի հետ նմանության համար, իսկ «օրենքով գող» «կնքվել է» 20 տարի առաջ՝ 26 տարեկան հասակում: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 30-ին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևանի Խորենացի փողոցից հայտնաբերել և բերման են ենթարկել «Զապ» մականունով հայտնի` 46-ամյա Անդրանիկ Սողոյանին: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացել էր ոստիկանության լրատվական ծառայությունից: Նշել էինք նաեւ, որ 28.02.2013 թ. Պրահայի մունիցիպալ դատարանի կողմից 1968 թ. ծնված Անդրանիկ Սողոյանը (մականունը՝ «Զապ») Չեխիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 219 հոդվածի 1 և 2 մասերի (սպանութուն), 235 հոդվածի 1-ին մասի (շորթում) մեղադրանքով հեռակա դատապարտվել է 22 տարվա ազատազրկման: 20.10.2014 թ. Անդրանիկ Սողոյանի նկատմամբ Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից տրվել է եվրոպական կալանքի սանկցիա, և հայտարարվել միջազգային հետախուզում: Ա. Սողոյանը ձերբակալված է, որի մասին հայտնվել է ՀՀ գլխավոր դատախազությանը և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ին:

Նմանատիպ նյութեր