211652_close_icon
views-count3044 դիտում article-date 14:42 25-03-2016

Դմիտրի Ալենիչև. Երևի առիթ կար, որ Մովսիսյանին հավաքականից հեռացրել են

Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևը մեկնաբանել է այն փաստը, որ իր թիմի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանին հեռացրել են Հայաստանից հավաքականից: «Իմ տեղեկություններով, Յուրան հավաքականի կազմում ամբողջ ուժով չէր խաղում, մինչդեռ հավաքականում հանդես գալը մեծ պատասխանատվություն է: Եթե դու ազգային թիմ ես գալիս ու քեզ հարյուր տոկոսով ցույց չես տալիս, ապա, իհարկե, ղեկավարությունը իրավունք ունի ինչ որ որոշում կայացնել, այդ թվում` կոշտ, ինչպես այս դեպքում: Նշանակում է, առիթ եղել է: Այստեղ քննարկելու բան չկա: Հայաստանի հավաքականի մարզիչը պետք է որոշի, թե ում հրավիրի: Այժմ ամեն ինչ Յուրայից է կախված: Եթե նա ցանկանում է վերադառնալ, ապա դա պետք է խաղադաշտում ապացուցի: Ես ինքս նրա մոտ մեծ ձգտում չէի զգում, որը կար «Սպարտակում» նրա կարիերայի սկզբում: Այդ իսկ պատճառով որոշեցինք վարձակալությամբ նրան այլ ակումբ տեղափոխել», ասել է Ալենիչևը ռուսական «Սպորտ-Էքսպրեսի» հետ զրույցում:

Նմանատիպ նյութեր