Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևը հաստատել է, որ ձմռանը թիմում էական փոփոխություններ են լինելու:
«Մոտ ժամանակներս մեր մոտ կկայանա տնօրենների խորհրդի նիստը, որտեղ կամփոփենք առաջին խաղաշրջանի արդյունքները և կկազմենք մրցաշրջանի մնացած հատվածի ռազմավարությունը:
Չեմ թաքցնում, միանշանակ փոփոխություններ են լինելու: Դա նորմալ գործընթաց է. ինչ որ մեկը հեռանում է, ինչ որ մեկը՝ գալիս, և մեր թիմն էլ բացառություն չէ: Ազգանուններ դեռ չեմ կարող նշել, սակայն 4-5 փոփոխության պետք է պատրաստ լինել», ասել է Ալենիչևը:
Նշենք, որ ըստ ռուսական լրատվամիջոցների, ձմռանը «Սպարտակը» մտադիր է բաժանվել նաև Հայաստանի հավաքականի խաղացողներ Յուրա Մովսիսյանից և Արազ Օզբիլիզից: