211652_close_icon
views-count2268 դիտում article-date 10:07 17-07-2015

Դմիտրի Ալենիչև. Մրցակցությունը վերականգնեց Մովսիսյանին

Այսօր մեկնարկում է ֆուտբոլի Ռուսաստանի 2015/2016 մրցաշրջանի առաջնությունը, որի առաջին խաղում Մոսկվայի «Սպարտակը» սեփական հարկի տակ ընդունելու է «Ուֆային»: «Սպարտակի» գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևը անդրադարձել է թիմի իրավիճակին: [b]- Յուրա Մովսիսյանը «Սանկտ-Գալենի» հետ խաղում (3:1) ոչ միայն գոլ խփեց, այլ նաև պարզապես «բոց էր ժայթքում»: Սա Զե Լուիշի գալուց հետո թիմում աննախադեպ մրցակցության արդյո՞ւնքն էր:[/b] - Հենց այդպես: Կարճ ասեմ. Զե Լուիշը վերականգնեց Մովսիսյանին: [b]- Մովսիսյանն ու Արազ Օզբիլիզը լուրջ խնդիրներ ունեցան նախորդ մարզիչ Մուրադ Յակինի հետ: Այդ ամենի տհաճ հետևանքները դուք զգացե՞լ եք:[/b] - Ոչ: Բոլորի հետ առանձնազրույց եմ ունեցել, այդ թվում` Մովսիսյանի և Օզբիլիզի հետ, տեսել կրակը նրանց աչքերում: Բոլորն էլ հնարավորություն կունենան, սակայն կօգտագործեն դա միայն ուժեղագույները», ասել է Ալենիչևը:

Նմանատիպ նյութեր