Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևը Ռուսաստանի առաջնության 7-րդ տուրում «Ռոստովի» նկատմամբ տարած հաղթանակից (1:0) հետո պարզաբանել է, թե ինչու խաղադաշտ չի մտցրել թիմի կիսապաշտպան Արազ Օզբիլիզին:
«Արազը Հայաստանի հավաքականի կազմում երկու հանդիպումներից մասնակցեց միայն մեկին: Այսօր նրան կարելի էր փոխարինման դուրս բերել: Սակայն, կարծում եմ, նա դեռ պատրաստ չէ:
Ես համարեցի, որ պաշտպանողական ոճի խաղացողների խումբը այդ խաղում ավելի շատ օգուտ կբերի», ասել է Ալենիչևը: