Մալազիայում ԻՊ-ին հարող 15 մարդ է ձերբակալվել
Մալազիայի ոստիկանությունը ձերբակալել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունեցող 15 հոգու:
Ինչպես տեղեկացրել է Straits Times թերթը, ձերբակալվածների մեջ ոստիկանության աշխատակից և օդանավերի սպասարկման գծով տեխնիկ կա:
Խոշոր օպերացիան իրականացվել է թագավորության 6 նահանգներում: Ձերբակալվածներից 11-ը տղամարդիկ են և 4-ը՝ կանայք: Վերջիններս կատարում էին հայտնի Մուհամադ Վանդի հրահանգները, ով զբաղվում է երկրում ահաբեկչություններ կազմակերպելով: Ներկա պահին Վանդին գտնվում է Սիրիայում և ԻՊ ղեկավարության մեջ բարձր դիրք ունի:


