Մոսկվայի կենտրոնում բախվել են երկու Maybach մակնիշի թանկարժեք ավտոմեքենաները
Մոսկվայում հազվագյուտ ավտովթար է գրանցվել: ՌԴ մայրաքաղաքի կենտրոնում` Սկատերնի նրբանցքում, Ռուսական բանկերի ասոցիացիայի շենքի հարակից տարածքում բախվել են երկու Maybach մակնիշի թանկարժեք ավտոմեքենաները:
Ավտովթարի հետևանքով տուժածներ չկան:
Նշենք, որ Maybach-ը լյուքս դասի թանկարժեք ավտոմեքենաներին է պատկանում, որի գինը սկսվում է 300 հազար ԱՄՆ դոլարից:
Նշենք նաև, որ Մոսկվայում Maybach ավտոմեքենա ունի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին: Նրա լյուքս դասի մենքենան 1 մլն դոլար արժողություն ունի, սակայն Ժիրինովսկին պնդում է, որ մեքենան նա չի գնել, նրան նվիրել են:


