Բրյուսելյան ահաբեկիչներից մեկի եղբայրը հայտնի մարզիկ է. Daily Mail
Բրյուսելում իրականացրած ահաբեկչական պայթյուններից մեկի հեղինակի՝ Նաջիմ Լաաշրաուիի ավագ եղբայրը հայտնի մարզիկ է, գրում է Daily Mail-ը:
Ինչպես նշում է թերթը, 29-ամյա Մուրադ Լաաշրաուին պրոֆեսիոնալ թեքվանդոիստ է և հաջողությամբ է ներկայացնում Բելգիան միջազգային մրցաշարերում: 2015 թվականին նա արծաթե մեդալ էր նվաճել Հարավային Կորեայում անցկացված աշխարհի մրցումներում:
Նշվում է, որ ահաբեկչի ընտանիքը խզել է կապը Նաջիմի հետ այն բանից հետո, երբ վերջինի մոտ նկատվել են մոլեռանդ համոզմունքներ:
«Մենք նրա մասին 3 տարի ոչինչ չէինք լսել»,-ասել է հայրը՝ մտահոգություն հայտնելով, որ Նաջիմի ահաբեկչական [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/22/80273/]գործունեությունը [/url]կարող է խաթարել ավագ եղբոր սպորտային կարիերան: