Իտալական ընկերությունը 10 մլն եվրոյի հայց է ներկայացրել Ռոնալդուին` ստախոսության համար
Իտալացի միլիարդատեր Ալեսանդրո Պրոտոյի ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որ «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հանդեպ հայց է ներկայյացրել, քանի որ վերջինս հրապարակավ հերքել էր այն տեղեկությունը, որ Նյու-Յորքի երկնաքերերից մեկում Պրոտոյից 18,5 մլն եվրոյի տարածք էր գնել:
Ռոնալդուի ներկայացուցիչները հերքել էին այդ տեղեկությունը` նշելով, որ որոշ մարդիկ պորտուգալացու հեղինակությունն ու անունն օգտագործում են` սեփական շահերից ելնելով:
Proto Enterprises ընկերության ղեկավարությունը որոշել է դատարան դիմել և Ռոնալդուից 10 մլն եվրո պահանջել զրպարտության և սուտ տեղեկության համար:
«Մենք պարտավոր ենք հայտնել, որ Ռոնալդուն այդ բնակարանը գնել է, իսկ այնուհետև նվիրել Բադր Հարիին», նշված է հայտարարության մեջ:
Նշենք, որ մարոկացի Բադր Հարին համարվում է Ռոնալդուի մտերիմ ընկերը, որին տեսնելու համար պորտուգալացին հաճախ անձնական ինքնաթիռով Մարոկկո է մեկնում: