Եգիպտացի փաստաբանը Ռամոսի դեմ 1 միլիարդ եվրոյի հայց է ներկայացրել՝ Սալահին վնասվածք հասցնելու համար
Եգիպտացի փաստաբան Բասեմ Վահբան դատի է տվել «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսին՝ Չեմպիոնների լիգայի [url=https://shamshyan.com/hy/article/2018/05/27/1097006/]եզրափակիչում[/url] (3:1) «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահին միտումնավոր [url=https://shamshyan.com/hy/article/2018/05/28/1097087/]վնասվածք[/url] հասցնելու համար:
«Ռամոսը միտումնավոր վնասվածք հասցրեց Սալահին ու պետք է իր գործողությունների համար պատասխան տա: Ես հայց եմ ներկայացրել և բողոքն ուղարկել ՖԻՖԱ:
Ես փոխհատուցում կպահանջեմ, որը կարող է գերազանցել մեկ միլիարդ եվրոն՝ ֆիզիկական և հագեբանական վնասի համար, որը Ռամոսը պատճառել է Սալահին և եգիպտական ժողովրդին», ասել է փաստաբանը:
Դատարանում հաղթելու դեպքում Վահբան խոստացել է գումարը փոխանցել Long Live Egypt հիմնադրամին:
Սալահի մասնակցությունը 2018թ. աշխարհի առաջնությանը հարցականի տակ է՝ ուսի վնասվածքի պատճառով, թեպետ ֆուտբոլիստն ինքը վստահություն հայտնել, որ կմեկնի Ռուսաստան: