Մանչեսթեր Յունայթեդը պատրաստ է 11 մլն եվրոյի դիմաց վաճառել Ռոնալդուին
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստ է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին վաճառել ձմռան մոտ։
Ինչպես հայտնում է Daily Star-ը, մանկունիացիները պատրաստ են 37-ամյա ֆուտբոլիստին վաճառել 11 մլն եվրոյի դիմաց ամերիկյան «Ինտեր Մայամիին»։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դևիդ Բեքհեմի թիմը պատրաստ է մեկ մրցաշրջանի համար պորտուգալացուն վճարել 34 մլն եվրո աշխատավարձ։
Հիշեցնենք՝ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Ռոնալդուն մտադիր է հեռանալ ՄՅՈՒ-ից, թեև եվրոպական ակումբները հետաքրքրված չեն նրա ծառայություններով։ Այդ իսկ պատճառով Ռոնալդուն նաև այլ մայրցամաքներից է տարբերակներ դիտարկում։
37-ամյա Ռոնալդուն միացել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ին 2021 թ. օգոստոսին։
Ընթացիկ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 9 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ։ Նրա պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականը։