211652_close_icon
views-count80659 դիտում article-date 20:03 22-03-2016

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ` Երևանի Կոմիտաս պողոտայի և Տիգրանյան փողոցի խաչմերուկում ուսումնական պարապմունքի ժամանակ կին վարորդը Nissan-ով տապալում գովազդային վահանակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, որը տրամադրել է Security-Dream-Co-LTD ընկերությունը, որտեղ տեսախցիկը ֆիքսել է այսօր` մարտի 22-ին, Երևանի Կոմիտաս պողոտայի և Տիգրանյան փողոցի խաչմերուկում ինչպես է ուսումնական պարապմունքի ժամանակ Nissan-ի կին վարորդը բախվում մեկ այլ ավտոմեքենայի, հետո դուրս գալիս ճանապարհի երթևեկելի գոտուց և տապալում գովազդային վահանակը: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/22/80267/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 22-ին, ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:50-ի սահմաններում Կոմիտաս պողոտայի և Տիգրանյան փողոցի խաչմերուկում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ, բախվել էին 29-ամյա Արամ Դանիելյանի վարած Honda մակնիշի 34 DA 444 համարանիշի և Nissan Tiida մակնիշի 239 ԼՍ 67 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով Nissan-ի վարորդը դուրս էր եկել երթևեկելի գոտուց և հարվածել խաչմերուկում տեղադրված գովազդային վահանակին՝ տապալելով այն: Nissan-ի կին վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Աստղիկ» բժշկական կենտրոն: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի Բացառիկ տեսանյութը՝ [url=https://web.facebook.com/Security-Dream-Co-LTD-260488774022240/?_rdr]Security-Dream-Co-LTD[/url]-ի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր